Սոչիում այդքան միլիարդներ ծախսելը չի կարող նվաճում համարվել Ռուսաստանի համար: ՌԴ իշխանության ջանքերը այսպես է գնահատել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա ասել է, թե օլիմպիադայի բացման արարողությունը Լոնդոնում երկու տարի առաջ տեղի ունեցած արարողության պատճենն է: «Ես չեմ վերլուծել Սոչիի օլիմպիադայի ծախսերը, բայց դրանք ամենամեծը դուրս եկան պատմության մեջ: Պետք է միաժամանակ ներողություն խնդրել Սոչիի բնակիչներից, քանի որ քաղաքը մի քանի տարի կյանքի և հանգստի համար շատ դժվար վիճակում է եղել»,-ասել է Լուժկովը: